|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ»
իրավապաշտպան հասարակական կազմակերպության
“21” ապրիլ 2008թ.
անդամների ընդհանուր ժողովում
(արձանագրություն թիվ 15/2008)
Նախագահ`
____________________ Ա. Իշխանյան
“21” ապրիլ 2008թ.
|
ԳՐԱՆՑՎԱԾ Է՝
ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի 20.02.1996թ. 9/1-6 որոշմամբ.
ՎԵՐԱԳՐԱՆՑՎԱԾ Է`
ՀՀ Արդարադատության նախարարի 11.12.2000թ. թիվ 1214 հրամանով.
ԳՐԱՆՑՎԱԾ Է՝
Հայաստանի Հանրապետության
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից
գրանցման թիվը ______________
գրանցման օրը ______________
վկայական__________________
Պետական ռեգիստրի____________
ղեկավարի ժ/պ
________________ Հ. Գրիգորյան
“___”___________ 2008թ.
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ»
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ք. ԵՐԵՎԱՆ 2008 թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1.”ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակով:
1.2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, “Հասարակական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով (այսուհետ՝ Օրենսդրություն) և սույն կանոնադրությամբ (այսուհետ՝ Կանոնադրություն):
1.3. Կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև այլ պետություններում` նրանց օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
1.4. Կազմակերպությունը պետական գրանցում է ստացել ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի 20.02.1996թ. 9/1-6 որոշմամբ, վերագրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարի 11.12.2000թ. թիվ 1214 հրամանով:
1.5. Կազնակերպության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման և դադարում է լուծարման ավարտի պետական գրանցման պահերից:
1.6. Կազմակերպությունն ստեղծված է անժամկետ:
1.7. Կազմակերպության անվանումն է՝
Հայերեն՝
լրիվ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
կրճատ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ
Անգլերեն՝
լրիվ՝ HELSINKI COMMITTEE OF ARMENIA Non-Governmental Human Rights Defender Organization
կրճատ՝ HELSINKI COMMITTEE OF ARMENIA Human Rights Defender NGO
1.8. Կազմակերպության գտնվելու վայրն է` 375010, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան« Զաքիյան փողոց, 2-րդ շենք, բնակարան 69։
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը:
2.2. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակներն ու ձևերը:
2.3. Կազմակերպությունն կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:
2.4. Կազմակերպության գործունեության առարկան ու նպատակներն են հանդիսանում Օրենսդրությանը համապատասխան`
• աջակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության գծով հելսինկյան համաձայնագրի 1975թ-ի եզրափակիչ ակտի, դրա շրջանակներում ընդունված միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության այլ միջազգային իրավական ակտերով ստանձնած պարտավորությունների կատարմանը.
• իրավապաշտպան օրենսդրության և իրավապաշտպան գաղափարների քարոզչությունը.
• Հայաստանի Հանրապետությում մարդու իրավական վիճակի վերաբերյալ տեղեկատվության (այդ թվում` պետական և ոչ պետական մարմինների կողմից այդ իրավունքների կոնկրետ խախտումների վերաբերյալ տեղեկատվության) հավաքումն ու ընդհանրացումը` հելսինկյան և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ այլ միջազգային համաձայնագրերի (որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը), համապատասխանության տեսակետից.
• մարդու իրավական վիճակի վերաբերյալ ընդհանրացված տեղեկատվությանը հելսինկյան համաձայնագիրը ստորագրած պետությունների ղեկավարներին, շահագրգիռ միջազգային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև հասարակությանն իրազեկելը.
• մարդու իրավունքների պաշտպանության հարցերով օրենսդրական գործընթացներին հասարակայնության մասնակցության ձևերի որոնումը, օժանդակությունը օրենսդիր մարմնին մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների մշակման գործում, այդ թվում` քննարկվող օրինագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու միջոցով.
• ժողովուրդների, ազգերի ու ազգությունների, էթնիկական խմբերի մերձեցմանն ու բարեկամությանը նպաստելը.
• միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին անհարիր և մարդկային սովորույթներին խորթ երևույթների դեմ տարվող պայքարին օժանդակելը.
• պատերազմների, բռնությունների քարոզչության և նման այլ երևույթների դեմ պայքարը, որտեղ, ում դեմ էլ դրանք ուղղված լինեն և ում կողմից էլ դրանք իրականացվեն.
• մշակութային ժառանգության պաշտպանությունը, անձանց մշակութային արժեքներից օգտվելուն նպաստելը.
• շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելը.
• զբաղվածության օջախների (ակումբներ, գրադարաններ և այլն) ստեղծումը.
• Կանոնադրությունից բխող և Օրենսդրությամբ չարգելված այլ գործունեության իրականացումը.
2.5. Կազմակերպության գործունեությունը նպատակամղված է բացառապես մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքական, կրոնական, կամ արհեստակցական նպատակներ չի հետապնդում:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1. Ազատ կամաարտահայտման հիման վրա Կազմակերպության անդամ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող բոլոր այն անձինք, որոնք ցանկանում են մասնակցել Կազմակերպության գործունեությանը, ընդունում են Կանոնադրությունը, վճարում են մուտքի վճար և անդամավճար` Կազմակերպությունում սահմանված դեպքերում, չափերով, ժամկետներում ու կարգով:
3.2. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ), որը դիմումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկում և ձայների պարզ մեծամասնությամբ լուծում է դիմումը բավարարելու կամ մերժելու կամ անդամության փորձաշրջան նշանակելու հարցը: Անդամության փորձաշրջանը կարող է սահմանվել մինչև մեկ տարի ժամկետով, արդյունքներից ելնելով անդամության հավակնորդի դիմումը Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ բավարարվում կամ մերժվում է:
3.3. Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ Կազմակերպությունից` գրավոր դիմում ներկայացնելով Խորհրդին:
3.4. Կազմակերպության անդամը կարող է հեռացվել Կազմակերպությունից Կանոնադրության 4.3. ենթակետում սահմանված դեպքերում ու կարգով:
3.5. Մինչև տասնչորս տարեկան անչափահասը Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:
3.6. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
3.7. Անձի անդամակցությունը Կազմակերպությանը նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմք չէ:
3.8. Կազմակերպության անդամների և Կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Կանոնադրությամբ:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1 Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի`
ա) ներկա գտնվել Կազմակերպության ժողովին (այսուհետ` Ժողով).
բ) ծանոթանալ Կազմակերպության աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճենների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը).
գ) Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել վերադասության կարգով.
դ) Կազմակերպության մարմնի (այդ թվում` Ժողովի) որոշումը, որն ընդունվել է Օրենսդրության, Կանոնադրության կամ վերադաս մարմինների կողմից սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարվել է իր կամ Կազմակերպության իրավունքներն ու օրինական շահերը, անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան` 60 օրվա ընթացքում սկսած այն օրվանից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, երբ այլ բան սահմանված չէ Օրենսդրությամբ:
ե) ընտրել և ընտրվել Կազմակերպության մարմիններում, ընդ որում, այդ մարմիններում կարող են ընտրվել միայն18 տարին լրացած անձինք.
զ) ներկայացնել Կազմակերպության աշխատանքների բարելավման վերաբերյալ դիմումներ և առաջարկություններ.
է) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.
ը) ազատորեն դուրս գալ Կազմակերպությունից.
թ) Կազմակերպությունից ստանալ իրավաբանական օգնություն` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար.
ժ) մասնակցել Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներին և նրա կազմակերպած միջոցառումներին:
4.2. Կազմակերպության անդամը պարտավոր է`
ա) մասնակցել Կազմակերպության գործունեությանը, նպաստել նրա հեղինակության բարձրացմանը և պահպանմանը.
բ) կատարել Կանոնադրության և Կազմակերպության մարմինների որոշումների պահանջները.
գ) վճարել Կազմակերպության մուտքի վճար և անդամավճար, Կազմակերպությունում այդպիսիք սահմանվելու դեպքերում:
դ) բարեխղճորեն կատարել իր Կանոնադրական պարտականությունները.
4.3 Կանոնադրության պահանջները և (կամ) Կազմակերպության մարմինների որոշումները խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Խորհրդի որոշմամբ կարող են կիրառվել կարգապահական պատասխանատվության հետևյալ միջոցները`
• նկատողություն.
• խիստ նկատողություն.
• Կազմակերպության անդամությունից հեռացում:
Կազմակերպության անդամը հեռացվում է Կազմակերպությունից նաև Օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Անձի նոր անդամագրումը Կազմակերպությանը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. Պետական գրանցման պահից Կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
5.2. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով« կարող է իր անունից կնքել պայմանագրեր« ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ« կրել պարտականություններ« դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
5.3. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ« իր անվանմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք (հայերեն և անգլերեն գրառումներով)« դրոշմներ, ձևաթղթեր, և անհատականացման այլ միջոցներ։
5.4. Կազմակերպությունը ունի խորհրդանիշ, որը նման է հայերեն տպագիր մեծատառ “ Հ “ տառին:
5.5. Օրենսդրությամբ սահմանված կարգով Կազմակերպությունը կարող է բացել հաշվարկային և այլ հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում:
5.6. Կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, Կազմակերպությունն իրավունք ունի Օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
բ) կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.
գ) ներկայացնել ու պաշտպանել իր, իր անդամների և այլ անձանց իրավունքները և օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
դ) համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ծավալել համակարգված գործունեություն, ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը.
ե) ստեղծել և ունենալ միջազգային այլ կապեր, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկրյա և միջազգային ոչ առևտրային ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել դրանց, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան պետություններ, հրավիրել այլ պետություններից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ այլ պետություններում` դրանց օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.
զ) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ.
է) ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ դրանց.
ը) հիմնադրել լրատվության միջոցներ.
թ) ձեռք բերել, վարձակալել, օգտագործել և օտարել գույք և գույքային իրավունքներ.
ժ) ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, նվիրատվություններ.
ի) ստեղծել քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության մշտական և ժամանակավոր աշխատանքային խմբեր.
լ) Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում կազմակերպել դասընթացներ, դասախոսություններ, սեմինարներ, հասարակական լսումներ, քննարկումներ և իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար անհրաժեշտ այլ միջոցառումներ.
խ) իրավապաշտպանական նպատակներով տալ իրավաբանական խորհրդատվություններ:
5.7. Կազմակերպությունը պարտավոր է՝
ա) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով` ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան յոթ օրացույցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու Կանոնադրությանը.
բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
գ) վարել իր անդամների հաշվառումը.
դ) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել Կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
ե) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
զ) Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել Կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճեները, Կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվելու Կազմակերպության ժողովին.
է) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկամսյա ժամկետում դիմել պետական գրանցման մարմին, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
ը) առանց լիազորագրի Կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացույցային օրվա ընթացքում պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) Կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ Օրենսդրությամբ չարգելված ցանկացած գույք:
6.2. Կազմակերպության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ, այդ թվում` օտարերկրյա աղբյուրներց:
6.3. Կազմակերպության հիմնադիրների և անդամների` սեփականության իրավունքով Կազմակերպությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կազմակերպության սեփականությունն է:
6.4. Կազմակերպության հիմնադիրներն ու անդամները Կազմակերպությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ` մուտքի վճարների և անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն: Նրանք պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների, իսկ Կազմակերպությունը` իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:
6.5. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրներին և անդամներին:
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
7.1. Կազմակերպության կառուցվածքը սահմանվում է Խորհրդի որոշմամբ:
7.2. Կազմակերպությունը կառավարվում է իր մարմինների միջոցով, որոնք գործում են Օրենսդրությամբ և Կանոնադրությանը համապատասխան:
7.3. Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա Ժողովն է, որն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք: Ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:
7.4. Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետները որոշում է Խորհուրդը:
Հերթական Ժողովը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ, դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ Օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով:
Արտահերթ Ժողովը հրավիրվում է Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ Կազմակերպության վերստուգողի պատճառաբանված պահանջով` Խորհրդի կողմից` պահանջող կողմի հաստատած օրակարգով` ոչ ուշ, քան 14 օրացույցային օրվա ընթացքում:
Հերթական կամ արտահերթ Ժողովի օրակարգի, նրա աշխատանքներն սկսելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով, կամ Խորհրդի կողմից նախատեսված այլ եղանակով` Ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:
Ժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է Կանոնադրությամբ սահմանված կարգով և դրան ներկա են Կազմակերպության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
7.5. Ժողովի բացառիկ իրավասությունն է`
ա) Կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը կամ նոր կանոնադրության հաստատումը.
բ) Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը, որոնք ներկայացվում են դրանց վերաբերյալ Կազմակերպության վերստուգողի եզրակացության հետ մեկտեղ.
գ) Խորհրդի և Կազմակերպության վերստուգողի ընտրությունը, դրանց կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
դ) Կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատական կարգով վերակազմակերպումից.
ե) Կազմակերպության գործունեության կամ Ժողովի ընթացքում օրենքով և Կանոնադրությամբ չկանոնակարգված իրադրություն առաջանալու դեպքում հարցերի լուծման վերաբերյալ որոշումմների կայացումը:
7.6. Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Կազմակերպության անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են, եթե կողմ է քվեարկել Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին:
7.7. Ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահպանվում են Ժողովի ավարտման օրվանից երեք տարի ժամկետով:
7.8. Կազմակերպության կառավարման գործադիր մարմիններն են` Խորհուրդը, Կազմակերպության նախագահը (այսուհետ` Նախագահ):
7.9. Խորհուրդը Կազմակերպության գործադիր մարմինն է, որը ընտրվում է Կազմակերպության անդամների կազմից 2 տարի ժամկետով, անդամների` ժողովի կողմից սահմանված թվաքանակով:
Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության նախագահի կողմից 3 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստ կարող է հրավիրվել նաև Կազմակերպության անդամների մեկ երրորդի, Խորհրդի անդամների առնվազն 1/2-ի կամ Կազմակերպության վերստուգողի պահանջով:
7.10. Խորհուրդը`
ա) հաստատում է Նախագահի հաշվետվությունները, այդ թվում` Ժողովին ներկայացվող հաշվետվությունը.
բ) առաջարկություններ է ներկայացնում Ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.
գ) ընդունում է Կազմակերպության անդամ և հեռացնում է անդամությունից.
դ) Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) համակարգում է Կազմակերպության գործունեությունը ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.
զ) սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի վճարման դեպքերը, դրանց չափերը, մուծման կարգն ու ձևերը.
է) լուծում է Կազմակերպության 1 (մեկ) միլիոն դրամը գերազանցող արժողությամբ գույքի ձեռքբերման, տիրապետման, օգտագործման և տնօրինման (այդ թվում` դուրսգրման) հարցերը.
ը) ստեղծում և լուծարում է Կազմակերպության հիմնարկները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), հաստատում է նրանց կանոնադրությունները.
թ) սահմանում է Կազմակերպության կառուցվածքը, հաստատում է նրա աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատանքի վարձատրության չափերը:
Խորհուրդն իրավունք ունի քննարկել և լուծել Կազմակերպության գործունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ Ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերից:
7.11. Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Խորհրդի նիստին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին :
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Նախագահի ձայնը վճռորոշ է :
7.12. Նախագահը ընտրվում Խորհրդի կողմից, նրա կազմից` 2 տարի ժամկետով: Նախագահը, ի պաշտոնե, նաև Խորհրդի նախագահն է:
7.13. Նախագահը.
• ներկայացնում է Կազմակերպությունն առանց լիազորագրի.
• ընդունում է որոշումներ Կազմակերպության ընթացիկ գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ.
• ղեկավարում Խորհրդի աշխատանքները և նախագահում է Խորհրդի նիստերը.
• արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր.
• օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ.
• Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության կառուցվածքը, աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատողների վարձատրության չափերը.
• կնքում է Կազմակերպության գույքի ձեռքբերման և տնօրինման (այդ թվում` դուրսգրման) գործարքներ` մինչև 1 (մեկ) միլիոն դրամը ներառյալ ինքնուրույն, իսկ դրան գերազանցող գույքի համար` Խորհրդի որոշմամբ:
7.14. Կազմակերպությունը կարող է ունենալ նաև գործադիր տնօրեն, որին Նախագահի ներկայացմամբ նշանակում է Խորհուրդը` սահմանելով նրա լիազորությունների շրջանակները, ժամկետը և վարձատրության պայմանները: Խորհրդի որոշման հիման վրա Նախագահի և գործադիր տնօրենի միջև Օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր:
7.15. Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունն իրականացնում է Կազմակերպության վերստուգողը (այսուհետ` Վերստուգող), որը ընտրվում է Ժողովի կողմից 2 տարի ժամկետով: Խորհրդի անդամները և Նախագահը չեն կարող լինել Վերստուգող:
7.16. Կազմակերպության Վերստուգողը իրավասու է`
ա) ցանկացած ժամանակ անցկացնել Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.
բ) ծանոթանալ Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել Կազմակերպության մարմիններ.
գ) Կազմակերպության պաշտոնատար անձանցից, անդամներից և աշխատողներից պահանջել և ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն.
դ) իրականացնել Կանոնադրությունից կամ ժողովի որոշումներից բխող այլ լիազորություններ:
7.17. Վերստուգողը որոշումներ է ընդունում միանձնյա:
7.18. Վերստուգողը պարտավոր է պահանջել հրավիրելու արտահերթ ժողով, եթե` վտանգված են Կազմակերպության շահերը և (կամ) հայտնաբերել է Կազմակերպության գործադիր մարմինների պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումներ:
7.19. Վերստուգողը պարտավոր է եզրակացություն ներկայացնել ժողովին` Կազմակերպության գործունեության, հաշվեկշռի, գույքի օգտագործման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին:
7.20. Ժողովի որոշմամբ կարող է ստեղծվել վերստուգիչ հանձնաժողով, որն իրականացնում է սույն կանոնադրությամբ Վերստուգողին վերապահված լիազորությունները:
Վերստուգիչ հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Վերստուգիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վերստուգիչ հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7.21. Կազմակերպության կառավարման և վերահսկողության մարմիններում ընտրված անձինք կարող են վարձատրվել, Խորհրդի անդամները` Ժողովի, իսկ մյուսները` Խորհրդի սահմանած չափերով ու կարգով:
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ
8.1. Կազմակերպությունն իրավունք ունի Օրենսդրությանը համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ) և հիմնարկներ:
8.2. Կազմակերպության կողմից օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
8.3. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկներն իրավաբանական անձինք չեն ու գործում են Կազմակերպության հաստատած կանոնադրությունների հիման վրա:
Կազմակերպության առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը պետք է պարունակի Կազմակերպության անվանումը:
8.4. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գույքը տրամադրվում է Կազմակերպության կողմից: Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գույքի արժեքն արտացոլվում է ինչպես դրանց առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ Կազմակերպության հաշվեկշռում և համարվում է Կազմակերպության սեփականությունը:
8.5. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ղեկավարները նշանակվում են Կազմակերպության կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:
8.6. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պարտավորությունների համար գույքային պատասխանատվություն է կրում Կազմակերպությանը:
8.7. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկներն ստեղծված են համարվում համապատասխան որոշման ընդունման պահից:
8.8. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները ենթակա են հաշվառման Օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
9.1. Կանոնադրության մեջ լրացումները և փոփոխությունները կատարվում են ժողովի որոշմամբ` Խորհրդի կողմից ներկայացված լրացումների և փոփոխությունների նախագծի քննարկման արդյունքների հիման վրա:
9.2. Կանոնադրության լրացումներն ու փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.3. Կանոնադրության լրացումներն ու փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից, Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նման գրանցում կատարող պետական մարմնին դրանց մասին տեղեկացնելու պահից: Սակայն Կազմակերպությունը և նրա անդամները նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը:
10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ ԵՎ ԼՈւԾԱՐՈւՄԸ
10.1. Կազմակերպության վերակազմակերպումը (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) կատարվում է Ժողովի որոշմամբ: Կազմակերպության վերակազմակերպումը դատական կարգով հնարավոր է միայն Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
Կազմակերպությունը կարող է`
• միաձուլվել այլ կազմակերպության (կազմակերպությունների) հետ.
• միանալ այլ կազմակերպության.
• բաժանվել այլ կազմակերպությունների.
• վերակազմավորվել հասարակական միավորման որևէ այլ կազմակերպական- իրավական տեսակի կամ հիմնադրամի:
Կազմակերպությանը կարող է (են) միանալ այլ կազմակերպություն (կազմակերպություններ):
Կազմակերպությունից կարող է (են) առանձնանալ կազմակերպություն (կազմակերպություններ):
10.2. Կազմակերպության (կազմակերպությունների) վերակազմակերպման հետևանքով նրանց կանոնադրությունների փափոխությունները և (կամ) լրացումները կամ գործունեության դադարումը, ինչպես նաև նոր ստեղծված իրավաբանական անձինք պետական գրանցում են ստանում Օրենսդրությամբ սահմանված կարգով:
10.3. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է նրա գործունեության դադարմանը` առանց իրավունքները ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցելու: Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած, նրա գործունեության դադարման պետական գրանցման պահից:
10.4. Կազմակերպությունը կարող է լուծարվել կամավոր` նրա Ժողովի որոշմամբ, կամ հարկադիր: Հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով և միայն Օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում: Ժողովը կազմավորում է լուծարման հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:
10.5. Կազմակերպության լուծարման ավարտին լուծարման հանձնաժողովը, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը, Ժողովի որոշմամբ սահմանված կարգով, ուղղում է Կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցում է պետական բյուջե: |