| |
«Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագրի դասընթաց դասընթացավարների համար - 5-րդ սեմինար, Աղվերան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ) «Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում 2010թ.-ի օգոստոսի 11-ից 17-ը Աղվերանում կազմակերպեց դասընթաց դասընթացավարների համար 5-րդ սեմինարը, որին մասնակցեցին Հայաստանի մարզերում ՀՀԿ-ի կամավորներ և հասարակական կազմակերպությունների 24 ներկայացուցիչներ: Դասընթացին հրավիրվել էր ԺՀՄԻԳ-ի փորձագետ և Իրավաբանական կրթության նորարարական կենտրոնի տնօրեն` Իհար Կուզմինիչը: Ծրագիրը իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:
Դասընթացի նպատակն էր աջակցել մարզերում մարդու իրավունքների ոլորտում ակտիվ գործող երիտասարդներին ձեռք բերել դասընթացավարի հմտություններ և ծանոթանալ առանց դասախոսության` տեղեկություններ հաղորդելու մեթոդներին:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀԿ-ի նախագահ` Ա. Իշխանյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին և ներկայացնելով հանդիպման նպատակները և սպասվելիք աշխատանքները: Այնուհետև, դասընթացավար ԺՀՄԻԳ-ի փորձագետ` Իհար Կուզմինիչը ներկայացրեց դասընթացի օրակարգը և քննարկվեցին հիմնական հասկացությունները` հատուկ ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների ոլորտում կրթության համակարգում ակադեմիական ուսուցման և ինտերակտիվ ռազմավարությունների հիմնական տարբերությունների վրա:
| |
«Քայլ առաջ» ծրագրի 4-րդ փուլի վերաբերյալ տեղեկատվություն
Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական Հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում 2010 թ-ի ապրիլի 8-12-ը «Ավան Ձորագետ» հյուրանոցում իրականացրեց «Մարդու իրավունքների մոնիթորինգ» երիտասարդների վերապատրաստման ծրագրի չորրորդ դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Հայաստանի 6 մարզերի (Սյունիք, Արարատ, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) մոնիթորինգային խմբերը` 24 երիտասարդներ:
Դասընթացը վարեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ , ծրագրի ղեկավար Ավետիք Իշխանյանը և Ուկրաինիայից հրավիրված փորձագետ Ելենա Վոլոչայը: Կազմակերպչական աշխատանքները համակարգում էր ծրագրի համակարգող Սիրվարդ Մամիկոնյանը:
Սեմինարի առաջին օրը Հայաստանի Հելսինկան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը և դասընթացավար Լիլիթ Մկրտչյանը ինտերակտիվ մեթոդներով մասնակիցների հետ անցկացրին նախօրդ սեմինարների նյութերի կրկնությունը:
Երիտասարդները տեսական և գործնական հմտություններ ձեռք բերեցին, թե ինչ մեթոդներով պետական մարմիններին, հասարակությանը, դոնոր կազմակերպություններին ներկայացնեն իրենց կողմից իրականացված մոնիթորինգների արդյունքները: Դասընթացը իրականացրեց Ելենա Վոլոչայը:
| |
«Քայլ առաջ» ծրագրի 3-րդ փուլի վերաբերյալ տեղեկատվություն
Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական Հանձնաժողովի օժանդակությամբ իրականացվող «Քայլ առաջ» ծրագրի շրջանակում 2010 թվականի փետրվարի 3-6-ը Ծաղկաձորի «Սպորտային համալիրում» իրականացրեց «Մարդու իրավունքների մոնիթորինգ» երիտասարդների վերապատրաստման ծրագրի երրորդ դասընթացը: Դասընթացին մասնակցում էին Հայաստանի 6 մարզերի (Սյունիք, Արարատ, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) մոնիթորինգային խմբերը` 25 երիտասարդներ:
Դասընթացի նպատակն էր մոնիթորինգային խմբերի կողմից ներկայացնել իրականացված /նախօրոք ընտրված մարդու իրավունքների մոնիթորինգի թեմաներով/ մոնիթորինգի արդյունքները և քննարկել նախնական զեկույցները:
Դասընթացը վարում էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, իսկ աշխատանքները համակարգում էին գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, ծրագրերի համակարգող Անուշ Համբարձումյանը, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, դասընթացավար Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի տնօրեն Սամվել Նազարյանը:
Քննարկումների և խմբային աշխատանքների արդյունքում դասընթացի ավարտին ներկայացվեցին ներքոնշյալ վերջնական զեկույցները, որոնք համապատասխան խմբագրական աշխատանքներից հետո կտպագրվեն:
| |
«Քայլ առաջ» ծրագրի 2-րդ փուլի վերաբերյալ տեղեկատվություն
Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն “Ուրբան” կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական Հանձնաժողովի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի համատեղ օժանդակությամբ իրականացվող “Քայլ առաջ” ծրագրի շրջանակներում 2009 թվականի հոկտեմբերի 11-16-ը իրականացրեց “Մարդու իրավունքների մոնիթորինգի” երիտասարդների վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը: Դասընթացին մասնակցում էին Հայաստանի 6 մարզերից (Սյունիք, Արարատ, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) ընտրված 28 երիտասարդներ: Դասընթացը վարեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի դասընթացավար Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև Բուլղարիայի Հելսինկյան Կոմիտեի նախագահ Կրասիմիր Կանևը:
| |
«Քայլ առաջ» ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն
2009 թվականի մարտից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն “Ուրբան” կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացնում են “Քայլ առաջ” ծրագիրը, որը համաֆինանսավորում է Եվրոպական միության և ԵԱՀԿ –ն երևանյան գրասենյակի կողմից:
Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզային ՀԿ-ներում ընդգրկված և հասարակական ակտիվություն ունեցող երիտասարդների դերը հասարակական կյանքում, նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նրանց պրակտիկ գործունեության ակտիվացմանը:
Ծրագրի կազմակերպիչների կողմից նախօրոք մշակված հայտարարության, հայտերի/105/ և հարցազրույցների/86/ արդյունքում Հայաստանի 10 քաղաքներից /Արարատ, Եղեգնաձոր, վայք, Կապան, Մեղրի, Աշտարակ, Ապարան, Ստեփանավան, Ալավերդի, Գյումրի/ ծրագրում ընդգրկվել են 27 երիտասարդներ, յուրաքանչյուր համայնքից` 1-3-հոգի:
Ծրագրի շրջանակներում ընդգրկված երիտասարդների /ծրագրի տևողությունը 2 տարի է/ համար կազմակերպվելու են դասընթացներ մարդու իրավունքների վերաբերյալ` 4 փուլերով`
1. Ինչ են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը և իրավական պետությունը:
Մարդու իրավունքների փիլիսոփայությունը, հայեցակարգը, պաշտպանության ներպետական և միջազգային (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, Մարդու իրավունքների Եւրոպական դատարան) մեխանիզմները
2. ՄԻ ոլորտում Մոնիթորինգի կոնցեպցիան, մեթոդները, գործիքները:
3. Ինչպես պատրաստել զեկույցներ, մոնիթորինգի արդյունքների կիրառում:
4. ՀԿ-ների զարգացում, պլանավորում, ռազմավարության մշակում, ծահերի պաշտպանություն, համագործակցութուն:
Դասընթացները իրականացվելու են տեղական և միջազգային փորձագետների կողմից:
| | |
|