Հելսինկյան շարժման պատմությունը
 1975 թվականին Հելսինկիում Եվրոպական երկրները կնքեցին Հելսինկայան համաձայնագիրը, որով յուրաքանչյուր երկիր պարտավորվում էր պաշտպանել մարդու իրավունքները։ Սովետական Միությունը միացել էր այս համաձայանգրին, քանի որ այն ճանաչում էր սահմանների անձեռնմխելիությունը եւ փաստորեն հետպատերազմյան Սովետական սահմանները։
1976 թվականի մայիսի 12-ին, Մոսկվայում պրոֆեսոր Յուրի Օռլովը հայտարարեց Հելսինկյան համաձայնագրի պարտավորությունների կատարմամանը աջակցող մոսկովյան խմբի ստեղծման մասին։ Այսպիսով սկսվում էր Սովետական Միությունում իրավապաշտպան Հելսինկյան շարժումը։ Իրար հետեւից ստեղծվեցին ուկրաինական, լիտվական, վրացական եւ հայկական հելսինկյան խմբեր։ |