| | | | | |  | Նորություններ |
| | | | | | | | | | | | | | | | |

|
|
| |
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ) «Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում 2010թ.-ի օգոստոսի 11-ից 17-ը Աղվերանում կազմակերպեց դասընթաց դասընթացավարների համար 5-րդ սեմինարը
 Սեմինարին մասնակցեցին Հայաստանի մարզերում ՀՀԿ-ի կամավորներ և հասարակական կազմակերպությունների 24 ներկայացուցիչներ: Դասընթացին հրավիրվել էր ԺՀՄԻԳ-ի փորձագետ և Իրավաբանական կրթության նորարարական կենտրոնի տնօրեն` Իհար Կուզմինիչը: Ծրագիրը իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ: ամբողջությամբ | |
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անցկացված մոնիթորինգի զեկույցի ներկայացում և քննարկում
 Հուլիսի 13-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի ունեցավ “Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ” ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին գրքի` մասնավորապես Լոռու մարզի Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում անցկացված “Հասարակական վայրերի մատչելիությունը տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար” մոնիթորինգի զեկույցի ներկայացում:
Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզի տարածքային ինքնակառավարման մարմնի, համայնքների զարգացման կենտրոնի, Ալավերդի բժշկական կենտրոնի, Հ. Թումանյանի անվան գրադարանի, տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, հաշմանդամներ, ինչպես նաև մարզային մոնիթորինգի իրականացնողներ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը և կոմիտեի ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էին գտնվում “Անկյուն գումարած 3” հեռուստաընկերության լրագորղներ: Հանդիպումը լուսաբանվել էր տեղական հեռուստաընկերությամբ:
Լոռու մարզի մոնիթորինգի համակարգող` Գոհար Ոսկանյանը իր ողջույնի և շնորհակալական խոսքը ուղղեց ներկա գտնվող հյուրերին և խոսքը տվեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ պր. Ավետիք Իշխանյանին: Նշելով ծրագրի նպատակները և հիմնական քայլերը, պր. Իշխանյանը կարևորեց կատարված աշխատանքների հետևողականության և փոփոխություններ կատարելու համար քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: | |
Լույս է տեսել «ՀՀ հանրակրթական դպրոցներում դրամահավաքի մոնիթորինգ» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը
 Տես` Հրատարակություններ բաժնի «Դրամահավաք դպրոցներում» մասը: | |
2010թ. հունիսի 4-ին “Հայաստանի Հելսինկյան կոմիտե” ԻՀԿ-ն “Կոնգրես” հյուրանոցի մեծ դահլիճում կազմակերպեց “Կրոնի ազատությունը Հայաստանում” ուսումնասիրության վերաբերյալ սեմինար-քննարկում: Ուսումնասիրությունը Հայաստանում իրականացված եզակի աշխատություններից է, որի մեջ ներառված է և օրենսդրության, և զանգվածային լրատվության միջոցների, և հասարակական կարծիքի ուսումնասիրությունը
 Ուսումնասիրությունը իրականացվել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Ուսումնասիրության նպատակն էր պարզել հասարակության ու զանգվածային լրատվության միջոցների վերաբերմունքը խղճի ազատության, տարբեր կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև` բացահայտել այն իրավական ու հասարակական խնդիրները և խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց ազատորեն դավանել այս իրենց նախընտրածը:
Սեմինարին հրավիրված էին մասնակցելու պետական կառույցների, դեսպանությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հետազոտությանը մասնակցած քաղաքական գործիչներ, կրոնական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և հարցում անցկացրած խմբի ներկայացուցիչներ:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, “Կրոնի ազատությունը Հայաստանում” գրքի համահեղինակ` Ավետիք Իշխանյանը, որը հակիրճ ներկայացրեց ուսումնասիրության իրականացման գաղափարի նախաձեռնման պատմությունը, աշխատության նպատակները և արդյունքները: | |
2010թ.-ի հունիսի 2-ին, Արարատ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից նախաձեռնած “Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ” ծրագրի շրջանակում “Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքների նախադպրոցական հաստատություններում երեխաների նկատմամբ վերաբերմունքը” թեմայով մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը, որը իրականացրել էին Արարատի մարզային խումբը (Նաիրա Մուրադյան, Համլետ և Հովհաննես Հարությունյաններ)
 Միջոցառմանը ներկա էին ծրագրի աջակից խմբի` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Եվրասիա հիմնադրամի, Քոլսոն երիտասարդական կենտրոնի, մարզային հասարակական կազմակերպությունների և կամավոր խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագրի մեջ ներառված և ուղղակիորեն իրենց մասնակցությունը ցուցաբերած նախադպրոցական հաստատությունների տնօրեններ, դաստիարակներ և ծնողներ:
Արարատի մարզում ծրագրի իրականացման պատասխանատու և խմբի համակարգող` Նաիրա Մուրադյանը իր ողջունի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին և ներկայացրեց մոնիթորինգի շրջանակներում կատարված աշխատանքները: Մասնավորապես, նա նշեց վիճակագրական տվյալներ` մոնիթորինգի ընթացքում հարցազրույց անցած երեխաների, ծնողների և դաստիարակների թիվը, յուրաքանչյուր խմբի հետ հարցազրույցի ժամանակ առաջացած խոչընդոտները և դժվարությունները, ինչպես նաև տվյալների վերլուծության արդյունքները` երեխաների իրավունքների իրազեկման և նախադպրոցական հաստատություններում կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ: Ներկայացվեցին նաև խմբի առաջարկությունները, տվյալ ոլորտում համապատասխան փոփոխությունների իրականացման վերաբերյալ: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն, “Քայլ առաջ” ծրագրի համակարգող` Սիրվարդ Մամիկոնյանը, շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային տոնը, նախակրթական հաստատությունների տնօրեններին նվիրեց երեխաների իրավունքների վերաբերյալ օգտակար գրականություն: | |
Լույս է տեսել «Գիտելիքն ընդդեմ բռնության» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մոնիթորինգի զեկույցը
 Տես` Հրատարակություններ բաժնի «Գիտելիքն ընդդեմ բռնության» մասը: | |
Լույս է տեսել «Կրոնի ազատությունը Հայաստանում» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ուսումնասիրությունը
 Տես` Հրատարակություններ բաժնի «Կրոնի ազատություն» մասը: | |
Լույս է տեսել «Դիտորդ» -ի հերթական /N 11(49)/ համարը` «Մարդու իրավունքները Հայաստանում» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը
 Տես`Հրատարակություններ բաժնի «Դիտորդ» մասը: | |
2010 թ-ի մայիսի 12-ին, ժամը 11:00-ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրավիրված մամուլի ասուլիս` Լևոն Գուլյանի մահվան 3-րդ տարելիցի կապակցությամբ: Ասուլիսում հանդես եկան Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, փաստաբաներ Հրայր Ղուկասյանը և Արամ Կարախանյանը
 2010թ. մայիսի 12-ին լրանում է Լևոն Գուլյանի ողբերգական մահվան 3-րդ տարեդարձը։
2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի բակում Լևոն Գուլյանի մահվան փաստի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): 2007 թվականի դեկտեմբերի 12-ից քրեական գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
2008 թվականի մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանը որոշում է կայացրել վերը նշված գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի հիման վրա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 06.06.2008 թվականի որոշմամբ վերացրել է վերը նշված որոշումը և գործի վարույթը վերսկսել: | |
|
|
|
|
|