Home  
   
 English
   Մեր մասին
Կազմակերպության մասին
Պատմություն
Կանոնադրություն
Գործունեություն
   Տեղեկատվություն 
Նորություններ
Գրանցվել նորություններին
   Հրատարակություններ     
« Դ Ի Տ Ո Ր Դ »
Մարդու իրավունքները ՀՀ մարզերում
Ընտրություններ
Խաղաղ հավաքների ազատություն
Կրոնի ազատություն
Գիտելիքն ընդդեմ բռնության
Դրամահավաք դպրոցներում
   Այլ
Հետադարձ կապ
Մեր հասցեն
Լուսանկարներ
Հղումներ
Կայքի քարտեզ

Forum
 
 Կազմակերպության մասին
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ստեղծումը

Փողոցներում զինվորականների շուրջկալներ էին, որոնց մեջ ընկած տղամարդկանց ուղիղ ճակատ էին ուղարկում հայ-ադրբեջանական պատերազմ, կրոնական համայնքների ջարդ էր` երկարապահ կամավորականները (պաշտպանության նախարարին պատկանող պատերազմի վետերանների կազմակրպություն) ներխուժում էին կրոնական կազմակերպությունների տարածքները, ծեծում հավատացյալներին ու գույքը հափշտակում, տղամարդկանց տանում զինվորական ոստիկանություն: Կատարվում էին առաջին համատարած ընտրակեղծիքները Ազգային ժողովի ընտրություններում եւ ընտրակեղծիքով պարտադրվեց նախագահին միապետի լիազորություններ տվող սահմանադրությունը, քաղաքական անհնազադության համար քաղաքական գործիչներին ձերբակալում էին:

            ավելին >>  
 
 Պատմություն
Հելսինկյան շարժման պատմությունը            

1975 թվականին Հելսինկիում Եվրոպական երկրները կնքեցին Հելսինկայան համաձայնագիրը, որով յուրաքանչյուր երկիր պարտավորվում էր պաշտպանել մարդու իրավունքները։ Սովետական Միությունը միացել էր այս համաձայանգրին, քանի որ այն ճանաչում էր սահմանների անձեռնմխելիությունը եւ փաստորեն հետպատերազմյան Սովետական սահմանները։
1976 թվականի մայիսի 12-ին, Մոսկվայում պրոֆեսոր Յուրի Օռլովը հայտարարեց Հելսինկյան համաձայնագրի պարտավորությունների կատարմամանը աջակցող մոսկովյան խմբի ստեղծման մասին։ Այսպիսով սկսվում էր Սովետական Միությունում իրավապաշտպան Հելսինկյան շարժումը։ Իրար հետեւից ստեղծվեցին ուկրաինական, լիտվական, վրացական եւ հայկական հելսինկյան խմբեր։ 

            ավելին >>  
 Գործունեություն
«Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագրի դասընթաց դասընթացավարների համար - 5-րդ սեմինար, Աղվերան

 
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ) «Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում 2010թ.-ի օգոստոսի 11-ից 17-ը Աղվերանում կազմակերպեց դասընթաց դասընթացավարների համար 5-րդ սեմինարը, որին մասնակցեցին Հայաստանի մարզերում ՀՀԿ-ի կամավորներ և հասարակական կազմակերպությունների 24 ներկայացուցիչներ: Դասընթացին հրավիրվել էր ԺՀՄԻԳ-ի փորձագետ և Իրավաբանական կրթության նորարարական կենտրոնի տնօրեն` Իհար Կուզմինիչը: Ծրագիրը իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ: 
  
 
Դասընթացի նպատակն էր աջակցել մարզերում մարդու իրավունքների ոլորտում ակտիվ գործող երիտասարդներին ձեռք բերել դասընթացավարի հմտություններ և ծանոթանալ առանց դասախոսության` տեղեկություններ հաղորդելու մեթոդներին:
 
Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀԿ-ի նախագահ` Ա. Իշխանյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին և ներկայացնելով հանդիպման նպատակները և սպասվելիք աշխատանքները: Այնուհետև, դասընթացավար ԺՀՄԻԳ-ի փորձագետ` Իհար Կուզմինիչը ներկայացրեց դասընթացի օրակարգը և քննարկվեցին հիմնական հասկացությունները` հատուկ ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների ոլորտում կրթության համակարգում ակադեմիական ուսուցման և ինտերակտիվ ռազմավարությունների հիմնական տարբերությունների վրա:
            ավելին >>  
 
News
[19.08.2010]  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ) «Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում 2010թ.-ի օգոստոսի 11-ից 17-ը Աղվերանում կազմակերպեց դասընթաց դասընթացավարների համար 5-րդ սեմինարը
[16.07.2010]  Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անցկացված մոնիթորինգի զեկույցի ներկայացում և քննարկում
[02.07.2010]  Լույս է տեսել «ՀՀ հանրակրթական դպրոցներում դրամահավաքի մոնիթորինգ» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը
[08.06.2010]  2010թ. հունիսի 4-ին “Հայաստանի Հելսինկյան կոմիտե” ԻՀԿ-ն “Կոնգրես” հյուրանոցի մեծ դահլիճում կազմակերպեց “Կրոնի ազատությունը Հայաստանում” ուսումնասիրության վերաբերյալ սեմինար-քննարկում: Ուսումնասիրությունը Հայաստանում իրականացված եզակի աշխատություններից է, որի մեջ ներառված է և օրենսդրության, և զանգվածային լրատվության միջոցների, և հասարակական կարծիքի ուսումնասիրությունը
[03.06.2010]  2010թ.-ի հունիսի 2-ին, Արարատ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից նախաձեռնած “Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ” ծրագրի շրջանակում “Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքների նախադպրոցական հաստատություններում երեխաների նկատմամբ վերաբերմունքը” թեմայով մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը, որը իրականացրել էին Արարատի մարզային խումբը (Նաիրա Մուրադյան, Համլետ և Հովհաննես Հարությունյաններ)
[26.05.2010]  Լույս է տեսել «Գիտելիքն ընդդեմ բռնության» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մոնիթորինգի զեկույցը
[26.05.2010]  Լույս է տեսել «Կրոնի ազատությունը Հայաստանում» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ուսումնասիրությունը
 Copyright © , Հայաստանի հելսինկյան կոմիտե: Հայաստան, 2008:
 Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ /Բուդապեշտ/ Mail