Home  
   
 English
   Մեր մասին
Կազմակերպության մասին
Պատմություն
Կանոնադրություն
Գործունեություն
   Տեղեկատվություն 
Նորություններ
Գրանցվել նորություններին
   Հրատարակություններ     
« Դ Ի Տ Ո Ր Դ »
Մարդու իրավունքները ՀՀ մարզերում
Ընտրություններ
Խաղաղ հավաքների ազատություն
Կրոնի ազատություն
Գիտելիքն ընդդեմ բռնության
Դրամահավաք դպրոցներում
   Այլ
Հետադարձ կապ
Մեր հասցեն
Լուսանկարներ
Հղումներ
Կայքի քարտեզ

Forum
 
   Գլխավոր էջ
«Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգ Հայաստանում» զեկույցի ներկայացում13.11.2009  


Սույն թվականի նոյեմբերի 13-ին, Կոնգրես հյուրանոցի շքասրահում “Հայաստանի Հելսինկյան կոմիտե” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպեց «Խաղաղ հավաքների ազատության մոնիթորինգը Հայաստանում» զեկույցի ներկայացումը: Զեկույցը արտացոլում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից 2008թ, սեխպտեմբերի 26-ից մինչև 2009թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացված հավաքների ազատության մոնիթորինգի արդյունքները: Մոնիթորինգը կատարվել է “Հանրահավաքների ազատության մոնիթորինգի ոլորտում իրավապաշտպանների կարողությունների զարգացում” ծրագրի շրջանակում, որն իրականացվել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի աջակցությամբ:

Զեկույցի ներկայացմանը մասնակցում էին կոմիտեի կողմից հրավիրված շուրջ 100 ներկայացուցիչներ` պետական մարմիններից, դեսպանատներից, միջազգային և տեղական կազմակերպություններից:
 
Բացման խոսքով հանդես եկան “Հայաստանի Հելսինկյան կոմիտե” ԻՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, ԵԱՀԿ  Երևանյան գրասենյակի դեսպան Սերգեյ Կապինոսը, ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մարդու իրավունքների բաժնի փոխտնօրեն Ասյա Իվանթչևան: Նրանք իրենց ողջույնի խոսքերում կարևորեցին զեկույցը, շնորհակալություն հայտնեցին մոնիթորինգն իրականացնողներին և զեկույցը կազմողներին և անդրադարձան առաջարկություններին:
 
Զեկույցին անդրադարձան նաև ծրագրին աջակցող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ Նիլ Ջարմանը և Վարդան Պողոսյանը, ԵԽ փորձագետ Ջեյմս Սուինին, ԵԽ ներկայացուցիչ Օսկար Ալարկոն: Նրանք նշեցին, որ կատարվել է հսկայական աշխատանք և Հայաստանում նման ծավալի աշխատանք դեռևս չէր իրականացվել: Նրանք նաև կարծիք հայտնեցին, որ թեև մոնիթորինգը ընդգրկել է կարճ ժամանակահատված, սակայն այն արտացոլել է Հայաստանի ընդհանուր պրակտիկան:
 
Ավետիք Իշխանյանը ներկայացրեց զեկույցում արտացոլված ուսումնասիրության արդյունքները, այնուհետև հետևեցին հարց ու պատասխաններ, որից հետո սկսվեց քննարկումը: Քննարկման ժամանակ ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հնչեցին տարբեր կարծիքներ:
                                          
Վերջում Ավետիք Իշխանյանը շնորհակալություն հայտնեց փորձագետներին և դիտորդներին: Նա նշեց, որ հետագայում նույնպես կփորձեն հետևել ՀՀ-ում խաղաղ հավաքների անցկացմանը, իսկ իրավիճակը փոխելու համար առաջարկեց համագործակցել ոստիկանության հետ: Նա նշեց նաև, որ զեկույցը ուղարկվել է բոլոր շահագրգիռ պետական մարմիններին և տեղական ու միջազգային կազմակերպություններին:   

        
 
News
[19.08.2010]  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ) «Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում 2010թ.-ի օգոստոսի 11-ից 17-ը Աղվերանում կազմակերպեց դասընթաց դասընթացավարների համար 5-րդ սեմինարը
[16.07.2010]  Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անցկացված մոնիթորինգի զեկույցի ներկայացում և քննարկում
[02.07.2010]  Լույս է տեսել «ՀՀ հանրակրթական դպրոցներում դրամահավաքի մոնիթորինգ» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը
[08.06.2010]  2010թ. հունիսի 4-ին “Հայաստանի Հելսինկյան կոմիտե” ԻՀԿ-ն “Կոնգրես” հյուրանոցի մեծ դահլիճում կազմակերպեց “Կրոնի ազատությունը Հայաստանում” ուսումնասիրության վերաբերյալ սեմինար-քննարկում: Ուսումնասիրությունը Հայաստանում իրականացված եզակի աշխատություններից է, որի մեջ ներառված է և օրենսդրության, և զանգվածային լրատվության միջոցների, և հասարակական կարծիքի ուսումնասիրությունը
[03.06.2010]  2010թ.-ի հունիսի 2-ին, Արարատ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից նախաձեռնած “Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ” ծրագրի շրջանակում “Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքների նախադպրոցական հաստատություններում երեխաների նկատմամբ վերաբերմունքը” թեմայով մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը, որը իրականացրել էին Արարատի մարզային խումբը (Նաիրա Մուրադյան, Համլետ և Հովհաննես Հարությունյաններ)
[26.05.2010]  Լույս է տեսել «Գիտելիքն ընդդեմ բռնության» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մոնիթորինգի զեկույցը
[26.05.2010]  Լույս է տեսել «Կրոնի ազատությունը Հայաստանում» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ուսումնասիրությունը
 Copyright © , Հայաստանի հելսինկյան կոմիտե: Հայաստան, 2008:
 Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ /Բուդապեշտ/ Mail