Home  
   
 English
   Մեր մասին
Կազմակերպության մասին
Պատմություն
Կանոնադրություն
Գործունեություն
   Տեղեկատվություն 
Նորություններ
Գրանցվել նորություններին
   Հրատարակություններ     
« Դ Ի Տ Ո Ր Դ »
Մարդու իրավունքները ՀՀ մարզերում
Ընտրություններ
Խաղաղ հավաքների ազատություն
Կրոնի ազատություն
Գիտելիքն ընդդեմ բռնության
Դրամահավաք դպրոցներում
   Այլ
Հետադարձ կապ
Մեր հասցեն
Լուսանկարներ
Հղումներ
Կայքի քարտեզ

Forum
 
   Գլխավոր էջ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ստեղծումը  


Փողոցներում զինվորականների շուրջկալներ էին, որոնց մեջ ընկած տղամարդկանց ուղիղ ճակատ էին ուղարկում հայ-ադրբեջանական պատերազմ, կրոնական համայնքների ջարդ էր` երկարապահ կամավորականները (պաշտպանության նախարարին պատկանող պատերազմի վետերանների կազմակրպություն) ներխուժում էին կրոնական կազմակերպությունների տարածքները, ծեծում հավատացյալներին ու գույքը հափշտակում, տղամարդկանց տանում զինվորական ոստիկանություն: Կատարվում էին առաջին համատարած ընտրակեղծիքները Ազգային ժողովի ընտրություններում եւ ընտրակեղծիքով պարտադրվեց նախագահին միապետի լիազորություններ տվող սահմանադրությունը, քաղաքական անհնազադության համար քաղաքական գործիչներին ձերբակալում էին:


1995 թվականն էր` Անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու իրավունքների ոտնահարումների գագաթնակետի տարին: Առանձին լրագրողներ հոդվածներով, հասարակական ու քաղաքական ակտիվիստներ հայտարարություններով ու փոքրիկ ցույցերով փորձում էին դիմագրավել իշխանության ճնշումներին, սակայն դիմադրությունը հսկա պետական մեքենայի դեմ չնչին արդյունքներ էր տալիս£ Նրանք որոշեցին միավորել ուժերը ընդդեմ պատժիչ ու ճնշող համակարգի: 1995 թվականին ստեղծվեց Հայաստանի հելսինկյան կոմիտեն /ՀՀԿ/: Անվանումը խորհրդանշում է խորհրդային ժամանակների իրավապաշտպան շարժումը, այսուհանդերձ այն նաեւ գործնական նշանակություն ունի£ Հայաստանը արդեն ստորագրել էր մարդու իարվունքներին վերաբերող միջազգային պայմնագրեր, իր ցանկությունն էր հայտնել դառնալ Եվրոպական խորհրդի անդամ, եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն մարդու իրավունքների ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունները հսկողի դերն էր ստանձնում ու աջակցում մարկանց իրավունքների պաշտպանությանը£ ՀՀԿ կողմից առաջին հայտարարությունը արվեց փախստականների վերաբերյալ, որոնց իրենց կացարաններից իշխանությունը փորձում էր վտարել£ ՀՀԿ-ն իր գործունեության ընթացքում հանդես է եկել տասնյակ հայտարարություններով’ պաշտպանելով փախստականների, կրոնական կազմակերպությունների և հավատացյալների, քաղաքական հալածանքների ենթարկվողների, զինվորական ծառայության մեջ գտնվողների, երեխաների իրավունքները: հայտարարություններ: ՀՀԿ-ն մարդու իրավունքների զանգվածային, քաղաքական հետապնդումների ժամանակ մշտապես հանդես է գալիս նրանց իրավունքի կազմակերպեում է պիկետներ, հանրահավաքներ, անցկացնում է մամուլի ասուլիսներ և այլ հասարակական նախաձեռնություններ: ՀՀԿ անդամները որպես հասարակակն պաշտպաններ և հասարակական ներկայացուցիչներ ստանձնեցին 1996թ. Նախագահկան ընտրություններից հետո կալանավորված քաղբանտարկյալների պաշտպանությունը դատարաններում£ Երևանի պատմության թանգարան: ՀՀԿ-ն 1996 թվականին սկսեց հրատարակել առաջին իրավապաշտպան պարբերականը ՙՏեղեկագիր՚: Նրա փաստացի շարունակությունը դարձավ ՙԴիտորդ՚ ամսագիրը£ 1998-ին Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ առաջին անգամ հրապարակային քննության ենթարկվեց հայկական բանակում խաղաղ պայմաններում սպանությունների թեման£ Հրավիրված էին սպանված զինծառայողների ծնողները, որոնց որդիների սպանության համար որեւէ մեկը պատասխանատվության չէր ենթարկվել£ Հանդիպմանը ընդունվեց հայտարարություն, որ առաջացրեց եւ իշխանությունների եւ քաղաքական այլ շրջանակների զայրույթը, բայց բանակում սպանությունների թեման հրապարակայնորեն քննարկելու նկատմամբ մինչ այդ իշխող արգելքը հաղթահարվեց£ Սպանված զինծառայողների ծնողները միավորվեցին եւ ստեղծեցին ՙԶինվոր եւ իրավունք՚ հասարակական կազմկաերպությունը: ՀՀԿ-ն “Հայաստանի անտառներ” հասարակական կազմակերպության հետ անցկացրել է ցուցահանդես ակցիա անտառահատումների դեմ: Իր ստեղծման օրվանից Հայաստանի հելսինկյան կոմիտեն մշտական մոնիտորիգ է կատարում Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ եւ տարեկան ներակայցնում հաշվետվություն: 2005 թվականից ՀՀԿ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ապա Եվրոպական միության և Բաց հաասարակության ինստիտուտի օժանդակությամբ անցկացնում է կրթական ծրագրեր ՀՀ մարզային հասարակական կազմակերպությունների անդամների և երիտասարդ լիդերների համար, որոնց ընթացքում մասնակցիները ստացնում են գիտելիքներ և հմտություններ մարդու իարվունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմների, խախտումների, մոնիտորնգներ իրականացնելու, զեկույցներ կազմելու, հասարակական պաշտպանության ակցիաներ իրանացնելու, հասարակակն կազկաերպություններ ստեղծելու և հզորացնելու վերաբերյալ: Այս ծրագրերը արդեն ավարտել են 25 մարզային երիտասարդներ, որոնք մշտապես վերահսկում են մարդու իրավունքները վիճակը իրենց համնայքներում: Այժմ ուսուցում են անցնում ևս 25-ը:


        
 
News
[19.08.2010]  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն (ՀՀԿ) «Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ» ծրագրի շրջանակներում 2010թ.-ի օգոստոսի 11-ից 17-ը Աղվերանում կազմակերպեց դասընթաց դասընթացավարների համար 5-րդ սեմինարը
[16.07.2010]  Լոռու մարզի Ալավերդի քաղաքում անցկացված մոնիթորինգի զեկույցի ներկայացում և քննարկում
[02.07.2010]  Լույս է տեսել «ՀՀ հանրակրթական դպրոցներում դրամահավաքի մոնիթորինգ» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը
[08.06.2010]  2010թ. հունիսի 4-ին “Հայաստանի Հելսինկյան կոմիտե” ԻՀԿ-ն “Կոնգրես” հյուրանոցի մեծ դահլիճում կազմակերպեց “Կրոնի ազատությունը Հայաստանում” ուսումնասիրության վերաբերյալ սեմինար-քննարկում: Ուսումնասիրությունը Հայաստանում իրականացված եզակի աշխատություններից է, որի մեջ ներառված է և օրենսդրության, և զանգվածային լրատվության միջոցների, և հասարակական կարծիքի ուսումնասիրությունը
[03.06.2010]  2010թ.-ի հունիսի 2-ին, Արարատ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից նախաձեռնած “Մարդու իրավունքների կրթություն. Քայլ առաջ” ծրագրի շրջանակում “Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքների նախադպրոցական հաստատություններում երեխաների նկատմամբ վերաբերմունքը” թեմայով մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը, որը իրականացրել էին Արարատի մարզային խումբը (Նաիրա Մուրադյան, Համլետ և Հովհաննես Հարությունյաններ)
[26.05.2010]  Լույս է տեսել «Գիտելիքն ընդդեմ բռնության» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մոնիթորինգի զեկույցը
[26.05.2010]  Լույս է տեսել «Կրոնի ազատությունը Հայաստանում» թեմայով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ուսումնասիրությունը
 Copyright © , Հայաստանի հելսինկյան կոմիտե: Հայաստան, 2008:
 Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքը գործում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակությամբ /Բուդապեշտ/ Mail