«Մարդու իրավունքների խթանումը դպրոցներում» ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ԻՀԿ –ն Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի գրասենյակի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է «Մարդու իրավունքների խթանումը դպրոցներում» թեմայով ծրագիր, որի նպատակն է կանխարգելել դպրոցներում բռնությունները երեխաների նկատմամբ և ստեղծել նրանց համար առավել ապահով միջավայր:
Սույն թվականի մարտի 12-ից 14-ը Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական միություն» հանգստյան տանը իրականացվեց Մարդու իրավունքների դասընթացներ` Սյունիքի մարզի Կապանի թիվ 1, 3, 6, 7, Գորիսի թիվ 1, 2, 3, 5, 6 , Սիսիանի թիվ 1, 2, 3, Դավիթ-Բեկի, Տեղի թիվ 2, Շինուհայրի, Հալիձորի, Քարահունջի և Ույծի միջնակարգ դպրոցների ուսուցիչների համար: Ներկայացված 18 դպրոցներից ընտրվել էր մեկական մասնակից: Ընտրված մասնակիցները դասընթացից ստացած գիտելիքները, փորձն ու հմտությունները պետք է փոխանցեն մյուս ուսուցիչներին ու աշակերտներին, դրանով նպաստելով երեխայի իրավունքների խթանմանը դպրոցներում: |